Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ԱԺ ընդդիմադիր մանդատները կարող են արդարացված լինել իմփիչմենտի գործընթացով, այլապես, պատմությունը գրելու է, որ Արցախը նվիրելիս ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»․ Զաքարյան

ԱԺ ընդդիմադիր մանդատները կարող են արդարացված լինել իմփիչմենտի գործընթացով, այլապես, պատմությունը գրելու է, որ Արցախը նվիրելիս ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»։  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Իմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը.

1. Նախ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու «հովանավորը» ՀՀ սահմանադրությունն է, ոչ թե ՀՀ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահը: Եվ, եթե ստեղծված աղետալի իրավիճակում, պայքարի այս ձևը վաղուց բացազատելու փոխարեն, գործընթացի հովանավորներ են փնտրվում՝ առնվազն տարօրինակ է:

2. Այս հինգ տարիներին, ԱԺ ընդդիմադիր 36 մանդատները կարող են արդարացված լինել առաջին և միակ հերթին իմփիչմենտի գործընթացով, որում թիվ մեկ շահագրգիռը կարծում եմ պետք է այդ մանդատների կրողները լինեն: Այլապես, պատմությունը գրելու է, որ դավադիր իշխանությունների կողմից Արցախը թշնամուն նվիրելիս, Հայաստանի տարածքները բաժանելիս, ՀՀ պետականությունը քայքայելիս ՀՀ ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»: Եթե համաձայն չեք, ուրեմն ողջամիտ բացատրեք, «բա էլ ո՞ր դեպքի համար է, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»: Սպասում եք, որ ամբողջովին ձախողված Նիկոլն ի՞նքը նախաձեռնի իրեն անվստահություն հայտնելու գործընթացը: Այդ դեպքի համար ընդդիմության մանդատներն անգամ պետք չեն…

3. Եվ վերջապես, եթե որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ, եթե ցանկություն չկա՝ ապա հազար ու մի պատճառներ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև