Skip to main content

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ

Լրահոս

Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին

Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ դատարանի որոշումը կայանատեղիների ապօրինի սակագների վերաբերյալ կրկին պատրաստվում են բողոքարկել։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Անկեղծ ասած՝ սա ոչ ոքի չի զարմացրել։ Սա արդեն երրորդ դատական հաղթանակն է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ ձեր արձագանքը կրկին նույնն է՝ բողոքարկել, ձգձգել, մերժել պատասխանատվությունը։

Երկու պարզ ճշմարտություն՝

Բարեխղճությունն և արժանապատվությունը սկսվում են սեփական սխալներն ընդունելուց։

Բայց դուք նախընտրում եք օրենքի տեխնիկական միջոցներով փախչել ձեր պարտության փաստից։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բողոքարկման իրավունք սահմանում է ֆիզիկական անձանց համար — ոչ վարչական մարմինների։

Դուք չեք պայքարում ձեր իրավունքների համար, դուք պայքարում եք արդարադատության և երևանցիների շահերի դեմ»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև