Skip to main content

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ

Լրահոս

ԱԺ ընտրություններն իշխանության համար լինելու են կյանքի ու մшhի պայքար. Վազգեն Մանուկյան

Օրինակ են բերում Գյումրու ավագանու ընտրությունները։ Ազգային ժողովի ընտրությունները դրա նման չեն լինելու։ Դա ծուղակ է, Գյումրին ծուղակ է: Այս մասին «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարին ունեցած ելույթում ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ Ազգային ժողովի ընտրություններն իշխանության համար լինելու են կյանքի ու մահի պայքար, իրենք կանեն ամեն ինչ, այն, ինչ չարեցին Գյումրիում։ «Դա կյանքի ու մահվան հարց է, իշխանություն, փող կորցնելու հարց է։ Ամեն ինչ  կորցնելու հարցն է, այդտեղ իրենք գնալու են մինչև վերջ։

Պետք է լինի ճակատ, որը կարող է գնալ ընտրության։ Ընտրությունն իշխանությունը փոխելու համար լավ ձև կարող լինել,  բայց այն դեպքում եթե դա մի ճակատ է՝ կամ միասնական ճակատը միասնական թեկնածու է  դնում, որին չեմ տեսնում, Հայաստանում չեմ տեսնում մարդ, որի շուրջ ժողովուրդը համախմբվի։ Կարելի է միասնական ճակատով գնալ ընտրությունների, երկու-երեք մասի բաժանվել, մինչև վերջ գնալ ու  իշխանությունը վերցնել, առանց դրա Հայաստանը վերանում է»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև