Ինչպես արդեն հայտնել ենք մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը մահացել են։
Պարզվել է ՝վթարի ենթարկվածները Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ են, որոնք եղել են ամբողջ դասարանով՝ դասղեկի ուղեկցությամբ։
Ղեկին եղել են ոչ թե աշակերտները, այլ քառանիվի վարորդը։ Մահացողներից մեկը Ալեքսանդրա Ավետիսյանն է՝ 2008 թ․ ծնված։
![]()


















































