Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

50 ՔՊ-ականի անուն է շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Առայժմ՝ ՔՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաեւ համապետական ընտրությունների քարոզարշավին։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով՝ մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների, տարածքային կառույցների անդամների հետ: Երբեմն միմյանց դեմ անուղղակի «բոչկա են գլորում», որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն` նրանք ՔՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են եւ մասնակցելու են վարչության ընտրություններին։

Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտնի դառնալու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը, եւ մեխանիկորեն` ովքեր դառնան վարչության անդամ, բարձր դիրքեր կզբաղեցնեն նաեւ ԱԺ նախընտրական ցանկում։ Ի դեպ, ՔՊ-ականներն այսօր մեկնարկող ԱԺ նիստին էլ են մարտական ներկայանալու, նրանք չեն մարսել Լեւոն Քոչարյանի՝ անցած քառօրյային ունեցած ելույթը եւ որոշել են կռիվ սադրել, որ ընդդիմությանը եւ հատկապես Լեւոն Քոչարյանին պատժելու լեգիտիմ հիմք ունենան՝ Փաշինյանի հասցեին կոշտ գնահատականների համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև