Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։

Եվ այսպես, չնայած Քոչարյանի հարցազրույցն ամբողջական և հատվածաբար տեղադրվել է բազմաթիվ հարթակներում, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մենք ուսումնասիրել ենք ընդամենը մի քանի առաջատար ԶԼՄ-ի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։

Յոթ լրատվամիջոցի ֆեյսբուքյան հարթակներում տեղադրված նյութերի ընդհանուր դիտումների պատկերը ուրբաթ օրվա դրությամբ. News.am – 313000, 5-րդ ալիք – 491653, 24News.am – 29870, Yerevan.Today — 804524, Yerkir. am – 22809, Hayeli.am – 92513, Politik. am -111754։ Յութուբյան հարթակներում պատկերը հետևյալն է. News.am 142653, 5-րդ ալիք – 304523, 24News.am – 32556, Yerevan.Today – 20075, Yerkir. am – 4866, Hayeli.am – 121537, Aravot. am -1176, Politik.am – 59552, Hraparak. am — 576, Azatutyun- 2300։ Ուսումնասիրել ենք նաև լրատվամիջոցների ինստագրամյան և տելեգրամյան էջերը, պատկերը նույնն էր։ Երկրորդ նախագահի պաշտոնական հարթակներում ևս ընդհանուր մոտ 820 հազար դիտում էր եղել։

Եվ այսպես, ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 մլն դիտում: Կրկնում ենք, որ խոսքը վերաբերում է այդ հարցազրույցը հրապարակած մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ընդամենը մի քանիսին։ Չենք ուսումնասիրել (ֆիզիկապես հնարավոր էլ չէր) ողջ լրատվական դաշտը, չենք ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների էջերը, որոնք տարածում էին տեսանյութերը, չենք ուսումնասիրել նախագահի աջակից կամ հակառակորդ գործիչների էջերը։

Նշենք նաև, որ ուսումնասիրությունը կատարվել է ուրբաթ օրը՝ մայիսի 23-ի երեկոյան. այսինքն, վստահաբար կարելի է նշել, որ դիտումներն արդեն գերազանցում են 5 միլիոնը։

Ի դեպ, շատ ավելի հետաքրքրաշարժ պատկեր է գրանցվում տեսանյութերի ներքո հավանումներն ուսումնասիրելիս։ «Փաստն» ուսումնասիրեց շուրջ 20 լրատվամիջոցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասերի ներքո նշումները։ Արձանագրեցինք, ընդհանուր առմամբ, 45 հազար դրկան և ընդամենը 7800 բացասական էմոջիներ։ Շեշտենք, որ դրանք ուսումնասիրելու համար ընտրված լրատվամիջոցների կեսից ավելին հայտնի են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ հատուկ դրական վերաբերմունքով, և ենթադրելի էր, որ այդ լրատվամիջոցներին են հետևում երկրորդ նախագահի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցողները: Ու անգամ այդ պարագայում բացասական արձագանքները 5 անգամ ավելի քիչ են։ Սա կարող է նշանակել, որ ոչ միայն երկրորդ նախագահի խոսքի նկատմամբ հետաքրքրությունն է ավելացել, այլև փոխվել է ընկալումն ու արձագանքը, այն է՝ շեշտակի նվազել է երկրորդ նախագահի հակավարկանիշը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև