Skip to main content

ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա

Լրահոս

Այս պահի դրությամբ 10 հազար մարդ խուսափել է բանակից և հետախուզման մեջ է. Սիմոնյան

Հանրային արձագանքը միշտ մեծ նշանակություն ունի, քննարկումները թեմայի շուրջ շարունակվում են, կարծում եմ՝ օրենքը, գուցե, որոշ փոփոխությունների կարիք կունենա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գումարի դիմաց բանակից ազատվելու օրենսդրական նախագծի՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ այդ օրենքն անհրաժեշտություն է՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու առումով.«Քննարկումները շարունակվում եմ։ Վերջնանպատակը պետք է լինի մեր երկրի համար լիակատար, պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, ովքեր դրան կվերաբերվեն որպես մասնագիտության՝ ամենայն պատասխանատվությամբ։ Այն վիճակը, որը եղել է մեր երկրում և կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է սկսել ինչ-որ ձևով կարգավորել»։

Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ ինքը ծառայել է Հայոց բանակում.«Նախագծի քննարկումներին, բովանդակությանը չեմ անդրադառնա, բայց այն մարդիկ, ովքեր փորձել են գումարով իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են և դրան որակում տալու կարիք չկա։ Դրա դեմ պայքար տարվում է։ Նորից եմ կրկնում՝ նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։

Հարցին՝ խտրականություն չի՞ լինի, երբ հարուստների երեխաները գումարով չծառայեն, իսկ աղքատներինը՝ ծառայեն՝ Սիմոնյանը պատասխանեց.«Անկախությունից ի վեր՝ այդ փորձերը բոլոր իշխանություններն արել են, բայց կրկնում եմ՝ իմ ընկալմամբ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, ինչպես բոլոր նորմալ երկրներում։ Մարդիկ, ովքեր կցանկանան իրենց կյանքը նվիրել ծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ և կգնան, կդառնան  զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Հիմա քննարկումներ են գնում, դրանց մեջ չեմ մտնելու։ Սակայն, ասեմ, որ այսպահի դրությամբ 10 հազար մարդ կա, որ խուսափել է բանակից, գտնվում են հետախուզման մեջ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև