Skip to main content

ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա

Լրահոս

Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում, դրա հայելային արձագանքն է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պահանջը. Ալեն Սիմոնյան

Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տես ինչ ասեց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանն է»:

«Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք, այն մյուսը՝ ոչ»,- ասաց նա:

Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, նա ասաց. «Իհարկե տեղին է»:

Ճշտող հարցին՝ բայց Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», նա արձագանքեց. «Ախր հայկական մոլորակից դուրս եկեք: Այո, չի եղել, ու չի էլ կարող լինիել: Ասեմ ավելին՝ հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է: Նորից եմ ասում՝ դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան։  Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ է, կամ սխալ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան»-ի արտահայտությունները կային, և որ Սիմոնյանը պարզապես փորձում է սլաքները տանել արցախցիների կողմ, նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, սխալ եք»: Դուք սխալ եք, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները ինչն իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեզ հետ: Հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ, ես որևիցե կողմի չեմ պաշտպանում, ես ասում եմ ինչի է ինքը դա անում: Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի «Արևմտյան Ադրբեջան», այսքան բան»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև