Skip to main content

Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից

Լրահոս

Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում. փաստաբան

Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Որևէ մեկին մեղադրանք առաջադրել չեն կարողանում և անգամ որևէ մեկին չեն հարցաքննում։ Ավելի քան ակնհայտ է, որ վարույթները նախաձեռնվել են այլ, այն է՝ ավտոմեքենաները առգրավելու նպատակով (հիշենք ներկայացուցչության դարպասները ջարդելը)։

Երեկ նաև հիշեցի, որ այդ գործերով տեղի է ունեցել նախադեպը չունեցող դեպք։ Մասնավորապես՝ մեկ քննիչ իր վարույթի շրջանակում մեկ այլ քննիչից առգրավել է արդեն իսկ առգրավված ավտոմեքենան։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև առաջին առգրավումը ճանաչվում էր ոչ իրավաչափ և կար վտանգ, որ մեքենան պետք է վերադարձվի։ Ուստի նախաձեռնվեց նոր վարույթ և տեղի ունեցավ «առգրավում քննիչից» գաղտնի օպերացիան, որի մասին մեզ անգամ չեն իրազեկել»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև