Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

ԶՈւ-ում ծաղկող արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել` դրանց օրինականացման և կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով. Տիգրան Աբրահամյան

Բանակում բարեփոխումներ անելու և դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է տիրապետել զինված ուժերի զարկերակին: Այն իշխանությունը, որը պատկերացում չունի բանակի հիմնադրման առանձնահատկություններին, դրա ինստիտուցիոնալ զարգացմանն ու անցած փուլերին, պարզապես չի կարող առաջադրել լուծումներ, որոնք մեզ կտանեն որակական առաջընթացի, տեխնոլոգիական զարգացման կամ գաղափարական առաջնահերթությունների ճանապարհով: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հայրենիքի, երկրի պաշտպանության հիմքում առաջին հերթին գաղափարն է, եթե դա անտեսում ես, ոչնչացնում ես, բացառում ես, ապա մնացած գործոնները կամ չեն աշխատի կամ կդառնա խիստ անարդյունավետ: Զինված ուժերում համալրման, մասնագիտական պատրաստության և բարոյահոգեբանական խնդիրների համատեքստում որպես լուծում գումարային փոխհատուցմամբ ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից: Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումները, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարակական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները:

Այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը: Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները, սոցիալական երաշխիքները եղել են կարևոր գործոն՝ բանակի արդիականացման և մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսնակյունից, սակայն բերել խառնել ու բանակում առկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից, պարզապես վերջնական փակուղի գնացող ճանապարհ է: Զինված ուժերում համալրման խնդիրները բազմաթիվ գործոններով են պայմանավորված՝ պետության մոտեցումից, արժեքային համակարգի անկումից մինչև սոցիալական խնդիրներ, սակայն վերցնել ու բանակի հիմնական սյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունն, այս աստիճանի խեղաթյուրելն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում:

Բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են. հատկապես որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոփոխվել և այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու:

Պարտադիր ժամկետային ծառայության հարցում իշխանության մոտեցումը մեկ այլ բան ակնհայտ դարձրեց: Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների, առկա սողանցքների հաղթահարման կամ դրանց նվազագույնին հասցնելու խնդիրն իշխանությունը տապալել է և հիմա ծաղկող արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել դրանց օրինականացման և կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով»,- նշեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև