Skip to main content

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան

Լրահոս

Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համագործակցության մի շարք համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ:  Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:

Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ., կշարունակվի նաև հետագա  տարիներին:

Հուշագրի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը և Հայաստան-Հունգարիա բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հունգարական կողմը ՀՀ քաղաքացիների համար առաջարկում է տարեկան առավելագույնը 30 կրթաթոշակ՝ Հունգարիայի բուհերում ինչպես հունգարերեն, այնպես էլ այլ օտար լեզվով ուսումնառության համար: Առաջնահերթությունը տրվում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև բժշկության և առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներին։

Կրթաթոշակները տրամադրվում են բակալավրիատում (BA/BSc), մագիստրատուրայում (MA/MSc) և մեկաստիճան մագիստրատուրայում (OTM) առկա ուսուցմամբ,  ինչպես նաև դոկտորանտուրայում (PhD/DLA) երեքից տասը ամիս տևողությամբ կրեդիտային համակարգով հեռակա ուսուցում ստանալու համար: Տարբեր մակարդակներում առկա ուսուցման ծրագրերի ցանկը հրապարակվում է «Տեմպուս» հասարակական հիմնադրամի էջում (www.tpf.hu):

Facebook
Twitter

Կարդացեք նաև