Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան | Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել. Hetq

Լրահոս

ՆԳՆ-ն զգուշացնում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին. խաբեության զnh են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք

Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, սակայն հանցագործները, մարդկանց անուշադրությունից օգտվելով, հազարավոր դրամներ կարող են աշխատել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին «Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած՝ իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։

Ըստ վերլուծական տվյալների՝ խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։

Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին և քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել և ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։

Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։

Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներգիծ։

Եվ ակնառու տարբերությունը․նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը, Հայաստանի հուշանվերային թղթադրամ։

Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102։ Համատեղ կարող ենք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031