Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Փաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել. Իշխան Սաղաթելյան

Դա անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են: Իր իշխանության տարիներին Հայաստանի ինքնիշխանության մակարդակն իջել է պլենտուսի աստիճան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատում արված այն հայտարարությանը,  որ մենք այսօր ավելի՛ պետություն ենք, ավելի՛ ինքնիշխան ենք, քան երբևէ, իսկ հայ ժողովուրդը այսօր հայրենիք փնտրելու կարիք չունի:

«Իր իշխանության տարիներին ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, հետևաբար ինքը պետականությունից, հայրենիքից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը դրա թշնամին է: Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանի կոնցեպտով փորձում է արդարացնել այն բոլոր զիջումները, որոնք արվել են թշնամուն», -ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ հանձնումները հիմնավորելու համար հորինել է իրական Հայաստանի կոնցեպտը և կեղծ խաղաղության օրակարգը, որով փորձում է մեր հասարակությանը «կերակրել». «Դրանով նա փորձում է  ևս մեկ անգամ վերընտրվել կամ վերարտադրվել»,-եզրափակեց Սաղաթելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև