Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոր սերունդին պարտության խարանով չդաստիարակելու, մայիսյան եռատոները վերարժևորելու և վերականգնելու անհրաժեշտությունից մինչև Բաքվի բանտերում պահվող մեր գերիների ճակատագիր, ազդեցիկ հայերը՝ որպես գործոն և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորությունը։
Խոսել ենք նաև այն մասին, որ համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային։
Այս և մի շարք այլ կարևոր թեմաների շուրջ անկեղծ զրույց եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։
Դիտեք մեզ այսօր՝ ժամը 22:00-ին։»
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստաընկերությաամբ:


















































