Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Լոս Անջելեսում ձերբակալվել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարը

ԱՄՆ Ներքին անվտանգության վարչությունը Լոս Անջելեսում ձերբակալել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարին և մյուս անդամներին, որոնք կասկածվում են մոտ 30 մլն դոլարի հափշտակման համար. գումարը նախատեսված էր COVID-ի համավարակի ընթացքում օգնության և փոքր բիզնեսի վարկերի համար։  Վարչությունն իրականացրել է լայնածավալ հատուկ գործողություն՝ բացահայտելով միջազգային կազմակերպված հանցախումբ, որը մեղադրվում է դաշնային ֆինանսական ծրագրերից միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար, գրում է Fox News-ը։

Ըստ քննիչների՝ խմբի ղեկավարն է հայկական ծագումով Ուիլյամ ՄըքԳրայանը, որին մեղադրում են կեղծ փաստաթղթերով կեղծ ընկերություններ ստեղծելու և միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար։ Քննիչների տվյալներով՝ ՄըքԳրայանը եղել է հանցախմբի «ուղեղը»։ Ըստ քրեական գործի՝ նա կապեր է ունեցել հանցավոր շրջանակների հետ, սպառնացել է մի քաղաքացու զենքով և բեյսբոլի մահակով, և համարվել է անկանխատեսելի մարդ։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց միջոցով ներկայացվել են ֆինանսական օգնության հայտեր՝ օգտագործելով կեղծ բանկային և հարկային փաստաթղթեր։

Իրավապահները խուզարկությունների ընթացքում առգրավել են կանխիկ գումար, տեխնիկա և զենք։ Կասկածյալներին մեղադրում են դավադրության, բանկային և հարկային խարդախության, ինչպես նաև փողերի լվացման համար։

Գործողության արդյունքում ձերբակալվել է 14 անձ, որոնցից 13-ը հայկական ծագում ունեն, սակայն ԱՄՆ քաղաքացիություն են ձեռք բերել։ Առնվազն մեկ կասկածյալ կանգնած է արտաքսման սպառնալիքի առաջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031