Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ) | Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան | Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում | Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq | Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած

Լրահոս

Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհն Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են, և Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի: Ըստ Արցախի Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այսինքն, այսօր լրանում է տասնօրյա ժամկետը, երբ ԱՀ Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի:

Երեկ մենք դիմեցինք ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով ասաց, որ «այս պահի դրությամբ» հստակ որևէ բան չի կարող ասել: «Ցավոք, այդ ամենը կախված չէ միայն ինձանից՝ որպես պատգամավոր, կամ միայն մեր խմբակցությունից, որը, ըստ էության, փոքր խմբակցություն է։ Հնարավոր է, որ կլինի հայտարարություն, հնարավոր է, որ կլինի այլ գործընթաց, որի մասին հաստատ տեղեկացված կլինեք»։

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ոչ միայն հրապարակավ, այլև տարբեր խողովակներով խստագույնս զգուշացրել են և ամեն ինչ անում են, որ հանկարծ ընտրություն չլինի: Ըստ էության, իշխանությունը գործընթացը տանում է Արցախի սահմանադրական կարգը տապալելու և նախագահի ինստիտուտը լուծարելու ճանապարհով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայում Արցախի խորհրդարանը ակտիվ քննարկումներ է տանում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և դրությունը փրկելու համար: Թե ինչով կավարտվի իշխանության գրոհը, և արդյոք արցախցիները կուլ կտան հերթական հարձակումը, պարզ կդառնա օրերի, գուցե նաև ժամերի ընթացքում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև