Skip to main content

Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ | Կոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnր | Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ | Հայ-թուրքական սահմանը ռուս-թուրքական քաղաքական շուկայում գրոշի արժեք ունի․ Նվեր Մնացականյան | Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել. ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ | Նիկոլի իշխանության հիմքերը ճոճում են․ աշխարհաքաղաքական բարենպաստ եղանակ կա իշխանափոխության համար․ Նարեկ Մալյան | Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր

Լրահոս

Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել Ադրբեջանում

Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Բանն այն է, որ սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական չվերթերը, այդ թվում՝ զենք առաքող, թռչում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Հաշվի առնելով, որ ոչ քաղաքացիական օդանավերի թռիչքը երկրի օդային տարածքով ենթադրում է առանձին թույլտվություն, մենք այդ չվերթի վերաբերյալ տվյալներ խնդրեցինք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2003 թ.-ի որոշման (օդային երթևեկության կազմակերպման կանոնների մասին) համաձայն, եթե միջպետական համաձայնագրով այլ կարգավորումներ չկան, ապա Հայաստանի օդանավակայանների ուղղությամբ օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, այդ օդանավակայաններից դուրս եկող, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքները իրականացվում են ԱԳՆ թույլտվության հիման վրա (ՊՆ-ի և լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո):

Sputnik Արմենիան դիմել է երկրի ԱԳՆ, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։

«2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-հայտնել են գերատեսչությունից։

Flightradar24-ի տվյալներով՝ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Ղրղզստան։ Մարտի 6-ին այն կրկին ժամանել է Ադրբեջան, ապա, կրկին Հայաստանի տարածքով, հասել է Եգիպտոս։

Ավելի ուշ մենք ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԳՆ և ուշադրություն հրավիրեցինք Ադրբեջանում վայրէջքին՝ լրացուցիչ մեկնաբանություն խնդրելով այդ կապակցությամբ։ Մասնավորապես՝ արդյո՞ք ԱԳՆ-ում խնդրահարույց չեն համարում Ղրղզստանի ճանապարհին ինքնաթիռի վայրէջքը Ադրբեջանում։ Սակայն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ հարցմանը «արդեն իսկ պատասխանվել է»։

Հաջորդ հարցումն ուղարկել ենք արդեն Ղրղզստանի ԱԳՆ՝ խնդրելով տվյալներ տրամադրել զորավարժությունների կամ եգիպտական ինքնաթիռի թռիչքի այլ նպատակի մասին։ Ինչպես նաև խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք զորավարժություններին կամ փոխադրումներին որևէ կերպ ներգրավված է Ադրբեջանը:

«Իրավասությանը համապատասխան՝ խնդրում ենք դիմել Ղրղզստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն»,-պատասխանել են Ղրղզստանի ԱԳՆ-ում: Ղրղզստանի Քաղավիացիայի պետական գործակալությունից պատասխանեցին գրեթե երկու ամիս անց՝ հայտնելով, որ օդանավի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

«Տվյալ օդանավը մեր գրանցման տակ չի գտնվում։ Հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»,-ասվում է գործակալության պատասխանում։

Նշված ժամանակահատվածում Ղրղզստանում եգիպտացի զինվորականների հետ զորավարժությունների անցկացման մասին տվյալներ չենք գտել։

Նշենք, որ հաշվի առնելով օդանավի բնութագրերը (կարճ հեռավորությունների ինքնաթիռ)՝ Ադրբեջանում վայրէջքը կարող էր անհրաժեշտ լինել վերալիցքավորման համար։ Պաշտոնական պարզաբանում, սակայն, չստացանք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930