Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Սխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե Հովհաննիսյան

Նիկոլի և իր մի քանի հոգու արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ շատերը կապում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Երկու անգամ ամենայն ուշադրությամբ լսել եմ Վեհափառի ելույթը, որի հիմնական կետերն են.

1.     Սանձազերված պատերազմի հետևանքով հայաթափվել է Արցախը, և այսօր մարդիկ զրկված են իրենց բազմադարյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքից
2.     Արցախի տարածքում կա հոգևոր պատմամշակութային ժառանգության ոչնչացման իրական վտանգ, և դրա դեմը պետք է առնել։
3.     Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ունի ոտնձգություններ
4.     Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համար առաջ է քաշում նորանոր պահանջներ
5.     Բաքվում ունենք ռազմագերիներ, որոնք դատվում են շինծու գործերով՝ միջազգային նորմերի աղաղակող խախտումներով։
6.     Արցախահայությունն իրավունք ունի վերադառնալու իր բնակավայրերը՝ խաղաղ ապրելու։

Այս դրույթներն իրականում պետք է լինեին աշխարհիկ իշխանությունների, պաշտոնական Երևանի օրակարգում։ Սա կլիներ նորմալը։ Բայց չկան։ Հիմա Վեհափառը Հայոց եկեղեցու անունից սա միջազգային լսարանի առաջ ձևակերպում է։
Ուրիշ ի՞նչ անի։ Այսօր որևէ միջազգային որևէ ատյանում հարգանք չունենք, աջակցություն չունենք, որևէ դաշնակից չունենք։ Եկեղեցի՞ն է մեղավոր։
Ալիևն ու Էրդողանը Լաչինում միջազգային օդանավակայան են բացում, մենք ինչո՞վ ենք զբաղված։

«Դիմակների պատռման» բրենդը

Այդ իբր «դիմակների պատռման» ժանրը Նիկոլի բրենդն է։ Սկզբում բանակի հրամկազմի և գեներալների թեման էր, հետո՝ 25 տարվա բանակցային էության։ Հետո, կհիշեք, պատերազմից օրեր առաջ Պետրոսի հետ նրա եթերի անոնսն էր պտտվում՝ թե բա էնպիսի բաներ կհրապարակեմ, որոնք Ալիևի իշխանությունը անհուսորեն կապակայունացնեն, հեղափոխություն կարտահանեմ Ադրբեջան։ Դրանից հետո պատերազմն էր։ Նախքան դա «պատռել էինք» դատարանների «դիմակները», հետո՝ ՍԴ-ի։ Հիմա եկեղեցու հերթն է։ Սրա վերջը լինելու է Հայաստանի՝ որպես պետության, «դիմակի» վերջնական պատռումը։
Մենք այս պայմաններում ունենք մեկ անելիք՝ զսպող  մեխանիզմներ ստեղծել, և հասկանալով, որ սա գնում է պետության դեմոնտաժի՝ ձևավորել լուրջ համակարգեր։
Պետք է հայտարարել 100 տոկոսանոց մորատորիում, կտրուկ դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը, ձևավորել լայն ճակատ, որը մի քանի պարզ ուղերձներով ինտենսիվ երկխոսության մեջ կմտնի սեփական ժողովրդի հետ։ Ու նաև՝ պետական համակարգի, նաև՝ այս պահին իշխանության թիմում եղածներից շատերի, որոնք գիտակցում են այս պրոցեսի ամբողջ վտանգավորությունը։

Եվ մի կարևոր բան. այսօր սխալ է հարցադրումը, թե՝ ինչ պիտի անի եկեղեցին։ Տվյալ դեպքում եկեղեցին մենք ենք. մենք եկեղեցում կնքում ենք մեր երեխաներին, ստեղծում ենք ընտանիքներ, վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հարազատներին, հազար ու մի խնդիրներով, մտատանջանքներով գնում ենք եկեղեցի՝ աղոթում, շփվում հոգևորականի հետ, եկեղեցին այն սպասավորներն են, որոնք պատերազմից հետո բառիս բուն իմաստով փրկեցին տասնյակ հազարավոր ընտանքիների՝ օգնելով վշտից չխելագարվել։

Հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև