Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ) | Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան | Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում | Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq | Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած

Լրահոս

ՕՊԵԿ+-ի 8 երկրներ պայմանավորվել են ավելացնել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ+-ի 8 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, շաբաթ օրը պայմանավորվել են ավելացնել նավթի արդյունահանումը հուլիսին օրական ևս 411 հազար բարելով, ասվում է ՕՊԵԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ութ երկրների խումբը նախապես պայմանավորվել էր մայիս-հունիս ամիսների նույն ծավալի աճի մասին։

ՕՊԵԿ+ մոնիտորինգի կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է հուլիսի 6-ին: Շաբաթ օրը երկրները նշել են նավթի համաշխարհային պաշարների կրճատումը որպես շուկայի վերականգնման և բարենպաստ տնտեսական զարգացման կանխատեսումների ցուցանիշ:

Այսպիսով, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Ղազախստանը, Օմանը և Ալժիրն ապրիլ-հուլիս ամիսներին շուկա կվերադարձնեն օրական մոտ 1,4 մլն բարել նավթ՝ օրական 2,2 մլն բարելով ընդհանուր կամավոր կրճատումից, որն այս երկրներն իրականացրել են 2023 թվականին՝ շուկան կայունացնելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև