Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին | 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը | Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել․ news.5tv.am | Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան | Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապված | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ | «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ | Ծեծկռտուքների, մասկի շոուների կոմեդիայի հերթական սեզոնը բացված է. Անի Գևորգյան (տեսանյութ) | Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան | Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում | Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq | Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած

Լրահոս

Մեր ժողովրդի գիտակից և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ բոլոր զավակների հետ միասին մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը. Հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները: Հայտարարության մեջ նշվում է՝

Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, այլև միտումնավոր և մտածված քաղաքականություն, որի թիրախն են.

  • Դարերի ընթացքում ձևավորված մեր ինքնության հենասյուներն ու արժեքային համակարգը,
  • ՀՀ Սահմանադրությունը, որով Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ունի բացառիկ դեր,
  • Իշխանությունների զրոյական արժևորման համեմատ՝ ՀԱԵ է՛լ ավելի աճող հեղինակությունը,
  • Իշխանությունների աջակցությունից զրկված և նրանց կողմից մոռացված Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքների, հետևաբար մեր բոլորի իրավունքների պաշտպանության հարցում Եկեղեցու հետևողական ջանքերն ու անթաքույց նախանձախնդրությունը:

Արցախը կորցրած, պատերազմը տանուլ տված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի տարածքները ոսոխին նվիրող, իր իսկ նախընտրական ծրագրերը և պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած, մեր ինքնության հիմքերը և պետական ինստիտուտները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հասցրած, բանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին և ուղղված է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից ու գոյութենաբանական մարտահրավերներից մեզ բոլորիս շեղելուն, հասարակությունը հերթական անգամ պառակտելու ստոր քաղաքականությամբ իրենց երերացող աթոռը պահպանելուն:

Ատելության, չարության և նախանձի հիմքով իշխանության եկած ու հասարակության տարբեր շերտերին տարիներ շարունակ իրար դեմ լարելուն լծված և հոգևարքի մեջ գտնվող իշխանության խոսույթն ու գործողությունները սպառնալիք են ոչ միայն մեր հոգևոր դասի և Եկեղեցու համար, այլև ողջ հայության համար, որովհետև Եկեղեցին հենց ժողովուրդն է, և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ Ազգընտիր Հայրապետի գլխավորությամբ:

Մեր ժողովրդի գիտակից և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ բոլոր զավակների հետ միասին մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև