Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել | Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ» | ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ» | ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ

Լրահոս

Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում․ Սուրեն Սուրենյանց

Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, թե Ուկրաինայի վերջին հարձակումները ռուսական ռազմաօդային բազաների վրա կարող են ուժեղացնել նրա դիրքերը բանակցություններում, որոնց հերթական ռաունդը տեղի է ունենալու վաղը՝ Ստամբուլի Չիրաղան պալատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Սակայն այս կարծիքն այնքան էլ համոզիչ չէ: Իհարկե, Ուկրաինան շոշափելի վնաս է հասցրել ռուսական ռազմաբազաներին, ինչը, սակայն, էապես չի ազդում պատերազմի ընթացքի, ուժերի բալանսի վրա ու ավելին՝ Մոսկվային կարող է դրդել ավելի կոշտ դիրքորոշման ու գործողությունների։ Սա սովորաբար բանակցային գործընթացը դարձնում է ավելի բարդ ու քիչ փոխզիջումային։

Ըստ այդմ, Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում, իսկ կողմերի կողմից առաջարկվող լուծումների անհամատեղելիությունը ու Կիևի երեկվա գործողությունները կարող են մեծացնել էսկալացիան պատերազմում: Մեծ հաշվով, մնում եմ իմ կարծիքին՝ քանի ձգձգվում է բանակցային լուծումը, այնքան ավելի մեծանում է այն գինը, որը պետք է վճարի Ուկրաինան՝ պատերազմի ավարտի դիմաց»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև