Skip to main content

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Լրահոս

Միանգամայն փայլուն արդյունք, օգտագործվել է 117 անօդաչու. Զելենսկին մեկնաբանել է ՌԴ ռազմական օդանավակայններին մասշտաբային hարվածը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Անվտանգության ծառայության՝ ՌԴ ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռների ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։

Զելենսկին հայտնել է, որ լսել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի զեկույցը այս գործողության վերաբերյալ։ Նա գործողությունն անվանել է Ուկրաինայի անկախ արդյունք, որը նախապատրաստվում էր ավելի քան 1,5 տարի։

«Միանգամայն փայլուն արդյունք: Ուկրաինայի անկախ արդյունք: Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում մեկ տարի, վեց ամիս և ինը օր: Մեր ամենաերկար պլանավորված գործողությունը: Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից», — ասել է նա:

Իր երեկոյան ելույթում Զելենսկին հայտնել է, որ այս գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության «գրասենյակը» տեղակայված է մարզերից մեկում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։

Հիշեցնենք, որ կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը։ Նրա խոսքով՝ պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։

Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը գրում է, որ հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):

«Աղբյուրը, որտեղից արձակվել են անօդաչու թռչող սարքերը, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է»,- սոցցանցում գրել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը՝ հավելելով, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն առաջինն էր Սիբիրում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930