Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել | Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ» | ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ» | ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ

Լրահոս

Մոսկվան և Կիևը նոր հանդիպում կանցկացնեն Ստամբուլում, մեկնարկը սպասվում է 14։00-ին

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները երկուշաբթի օրը Ստամբուլում կանցկացնեն ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման մեկնարկը սպասվում է ժամը 14:00-ին՝ Չիրաղան պալատում։

Նոր հանդիպման մասին մայիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորվել էինք, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի խորքային պատճառները վստահորեն հաղթահարելու բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Մեր պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկու ղեկավարությամբ, պատրաստ է ներկայացնել այդ հուշագիրը Ուկրաինայի պատվիրակությանը և տալ անհրաժեշտ բացատրություններ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում, որը կկայանա Ստամբուլում առաջիկա երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին», — նշել է նա այդ ժամանակ։

Իր հերթին, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակության հարցում։

Բանակցություններին հետևելու համար միջազգային լրատվամիջոցների ավելի քան 100 ներկայացուցիչներ են ժամանել Ստամբուլ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև