Skip to main content

Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ | Կոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnր | Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ | Հայ-թուրքական սահմանը ռուս-թուրքական քաղաքական շուկայում գրոշի արժեք ունի․ Նվեր Մնացականյան | Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել. ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ | Նիկոլի իշխանության հիմքերը ճոճում են․ աշխարհաքաղաքական բարենպաստ եղանակ կա իշխանափոխության համար․ Նարեկ Մալյան | Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր

Լրահոս

«Հայրենիք» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինք կազմելու

«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին միայնակ՝ առանց դաշինք կազմելու։

Այս մասին «Լուրջ Քաստ»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հայտնել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն իրավիճակային դաշինք էր, պատերազմից հետո փողոցային պայքար կար, քաղաքական նպատակահարմարությունից որոշում կայացվեց, որ որոշ ուժեր այդ ֆորմատներով մասնակցեն, այդ դաշինքը փաստացի դադարել է լինել, երբ ինքը մանդատը վայր է դրել։

«2022թ․, երբ ես դրեցի իմ պատգամավորական մանդատը, հայտարարեցի, որ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է խորհրդարանական գործունեությամբ չզբաղվել, քանի որ  Խորհրդարանը վերացել է լինել այն մարմինը, որով մենք արդյունավետ կկարողանանք պայքարել այս իշխանությունների դեմ»,- ասել է Վանեցյանը՝ հիշեցնելով, որ 2021թ․ քաղաքացիները իրենց ձայն էին տվել, որ ազատվեն այս իշխանություններից, ցավոք, ձայները բավարար չեն եղել դրա համար։

Անդրադառնալով ընտրություններին պատրաստվելու հարցին՝ Վանեցյանն ասել է, թե կա՞ արդյոք այնպիսի քաղաքական ուժ, որը չի պատրաստվում խորհրդարանական ընտրություններին, չի կարող լինել այդպիսի ուժ։

«Երբ ասում ենք՝ այս պահին ընտրությունների չենք պատրաստվում, այլ քայլեր են ձեռնարկում այս իշխանություններից ազատվելու, ես դրա բանաձևումը տվել եմ՝ չբացառելով փողոցային պայքարը, որևէ գործողություն, որ կբերի այս իշխանության հեռացմանը՝ մենք միաժամանակ պետք է պատրաստվենք ընտրություններին։ 2026 թիվը կգա, կլինեն ընտրություններ, այդ ընտրություններին, ցավոք սրտի, միայն պատրաստ կլինի իշխանությունը, ու մենք կասենք՝ ինչի՞ այնպես ստացվեց, որ իշխանությունները կարողացան շատ ձայներ ստանալ։

Իսկ սրանց թողնել իշխանության, Հայաստանը չի կարող նման «շքեղություն» երկրորդ անգամ իրեն թույլ տալ, որովհետև սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու։ Սա հստակ, շատ սուր, շատ կոշտ ձևակերպում է, որը ես ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել»,-ասել է Վանեցյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930