Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Անդաստիարակ», «անշնորհք»․ ԿԿՀ-ն կարծում է՝ Արարատ Միրզոյանի այս բառերը վիրավորական չեն

«Անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել»․ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գործածած այս բառերը մեղմ հանդիմանական կամ նախատական երանգ ունեն, ուղղված են լրագրողների գործողություններին գնահատական տալուն, այլ ոչ թե նրանց անհատապես վիրավորելուն։

Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, այս մասին նշված է հանձնաժողովի տեղեկանքում․

«Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը (ռեպլիկը), տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է որպես քաղաքական բնույթի հայտարարություն»,- նշված է տեղեկանքում։

Հիշեցնենք՝ մարտի 13-ին կառավարության նիստից հետո միջադեպ էր տեղի ունեցել Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև։ Միրզոյանը նիստից հետո մերժել էր լրագրողների ճեպազրույցի հրավերը։ Լրագրողներից մեկը հարցրել էր` միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում։ Միրզոյանը հունից դուրս էր եկել։

«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- հայտարարել էր նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031