Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Վեհափառ Հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները. Ասողիկ աբեղա Կարապետյան

Հայոց պատմությանը բնորոշ ծանր, տագնապալի օրեր ենք ապրում՝ որպես Երկիր, Ազգ և Եկեղեցի: Եվ, բնական է, որ ամեն ոք, ամեն համախմբում, ամեն ուժ իր տեսլականով է փորձում հաղթահարել կամ համակերպվել իրավիճակին, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հայր Ասողիկի խոսքով՝ միայն Հայոց Եկեղեցին է, որ իր շուրջ երկհազարամյա կենսափորձով և իմաստությամբ՝ խաղաղ ու վճռական շարունակում է պահպանել ու պաշտպանել ազգային սուրբ ավանդը, ազգային հոգևոր ինքնությունը, հայրենական ողջ ժառանգությունը՝ անցյալի և ներկայի՝ սփռված բովանդակ Հայկական լեռնաշխարհում և գաղթօջախներում, այդպես նեցուկ լինելով Հայոց պետականությանն ու պետությանը:

«Եվ այս սուրբ գործում բացառիկ ու անփոխարինելի է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի առաքելությունը, Հայոց Հայրապետի առաքինազարդ Անձը:

Այս սոսկալի անլսելի աղմուկի և անլույս տվնջյան մեջ՝ հոգուս պարտքն եմ համարում ասել, վկայել ձեզ ամենքիդ՝ պարզ հայորդուց մինչև Հայրենի պետության ամենավերին պաշտոնյա, որ աստվածային նախախնամությամբ Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռին է նստած՝ կրելով Հայոց հավատքի ծանրագույն խաչը, մի Հայրապետ, Ով անձնուրաց կերպով, հարաժամ, խորհում, խոսում և տքնում է միմիայն վասն Հայրենյաց և վասն Հավատո: Քաջածանոթ լինելով Հայոց Եկեղեցու պատմության բոլոր դեպքերին ու դեմքերին, ամենայն մանրամասնությամբ, ամենայն վստահությամբ արձանագրում եմ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը մեր Ազգի և Եկեղեցու մեծագործ, հայրենասեր և ազգաշեն Կաթողիկոսներից մեկն է: Ինչպես իր նախորդ Մեծ Հայրապետները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը նույնպես հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները՝ միշտ շարունակելով հայրական սիրով աղոթել, հորդորել, զգուշացնել ու պատգամել, միշտ կարելին ու անկարելին անել ի շահ Սբ Եկեղեցու, Ազգի և Հայրենիքի:

Մեծ է Հայոց Հայրապետը և բացարձակ ճշմարտություն է նրա արթուն ու խոհեմ խոսքն ու արդար գործը. մերօրյա նրա իրագործումներն են վկայում, մերօրյա Ազգային պատմությունն է փաստում:

Եվ ինչպես մեր Վեհափառ Հայրապետը, նմանապես և մենք՝ նրա հոգեզավակ հոգևոր սպասավորներս, մեր դավանած, մեր քարոզած ճշմարտությանց համար, ի սեր Հայրենյաց և Աստծո, միշտ պատրաստ ենք հանձն առնելու նահատակության լուսավոր պսակը, քանզի մենք ցկատարած աշխարհի պարծենում ենք միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է մեզ համար, մենք էլ՝ աշխարհի համար (հմմտ. Գաղատ. Ե. 13, Զ. 14):

Արդ, լռենք և սիրով ծառայենք միմյանց՝ ի փառս Ամենազոր Աստծո, մեր հարազատ Երկրի, մեր փառապանծ Ազգի և մեր սքանչափառ Սբ Եկեղեցու»,- նշել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031