Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը «հակասում» է դրան. Ադրբեջանի դեսպան

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել։ Սակայն, ինչպես միշտ ասում ենք մեր հայ գործընկերներին, կան մի քանի կարևոր և բազմակողմանի հարցեր, որոնք պետք է լուծվեն ստորագրումից առաջ։ Այդպիսի հարցերից մեկը Հայաստանի Սահմանադրության այն դրույթն է, որը դեռևս արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ», —  ասել է Ադրբեջանի դեսպանը:

Իբրահիմի խոսքով՝ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:

«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Իրականում այն ​​ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», — նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031