Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Արփինե Սարգսյանն ասել է, թե ինչու է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ անդրադարձել է ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։

«ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների, բարեփոխումների համատեքստում է, և այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել»,-ասել է ՆԳ նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

«Կադրային փոփոխությունները օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է. կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չի փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր, այլ բաներ»,- ասել է նա։

Գեղամ Մանուկյանն ավելացրեց նաև, որ Արամ Հովհաննիսյանը համալրեց այն պաշտոնաթող պաշտոնյաների ցանկը, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ թե ծառայեցին Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Արփինե Սարգսյանը չհամաձայնեց, ասելով որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։ Ըստ նրա՝ ՀՀ-ում պաշտոնյաները կատարում են իրենց լիազորություններից բխող գործողություններ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031