Skip to main content

Մեղրու համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում, ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե՝ չարժի. Ալեն Սիմոնյան

Մենք չենք քննարկում՝ այդ իրավիճակը կա թե ոչ, այլ ասում ենք,  արժի՞ դա բարձրաձայնել, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ հայհոյանք եղել է, հայհոյանք եղել է դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից: Իր ճեմպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված գրառումները կարմիր գծերի հատում չէ:

«Ամեն մարդ իր արտահայտվելու բառն ունի և ճիշտ ձևով գտնում է, թե ինչ ասի: Իսկ այդ ամենի բովանդակությունն ինչու՞ չենք քննարկում: Դա ճաշակի խնդիր է: «Դ….» բառը հայհոյանք չէ, ես այն կարող եմ կրկնել: Սահմանադրությամբ նախևառաջ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, իսկ վարչապետն ասել է, որ ինքը, որպես հավատացյալ մարդ, ում համար առաքելական եկեղեցին սրբություն է, մարդ, ում համար հայ եկեղեցին մեծագույն արժեք է, պետք է դրա մասին իմանա, ինչի մասին հրապարակային մի քանի օր է  բարձրաձայնել է: Մարդիկ իրեն իրավունք են վերապահում խոսել, թե վարչապետն ամուսնացած է, թե՞ ոչ, Եկեղեցին բացահայտ է հայտարարել, որ իր վրա կուսակցության դեր է ստանձնել, դրանից հետո Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքներն ու որակումները նայեք, իմ խոսքում հակասություն չկա, մարդիկ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու, և այն մադիկ, ովքեր օրինակ Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույցեր են անում, հայհոյանքներ են հնչեցնում ՀՀ գործող և ընտրված իշխանությանը, բա պե՞ տք է չէ հասկանանք, այդ մարդիկ ովքեր են», — ասաց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝  մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում. « Ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե չարժի այդ ձեռքը համբուրեմ, ուզում եմ հասկանամ կարելի է իմանալ, թե՝ չի կարելի», -ասաց նա:

«Հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես և իմ բոլոր ընկերներն առաջինն ենք կանգնելու որպես պաշտպան: Անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը մեղք է: Ինչ-որ մարդիկ ասում են, ես այս ինչ մարդու չեմ թողնելու մտնի եկեղեցի, դու ո՞վ ես, որ Հայ առաքելական եկեղեցու հատևորդին չթողնես մտնի եկեղեցի, դու ծառա ես, այդ մարդիկ ծառաներ են, ծառայից բացի իրենք ոչ մեկ են, անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ու գույք ունեն»,-ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031