Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին․ Սուրեն Սուրենյանց

Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառք վերցնելու փաստը պաշտոնապես արձանագրված է դատական համակարգում, իրավաբանորեն վիճարկելի է։

Քրեական գործը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար, կարճվել է ոչ արդարացմամբ, այլ՝ վաղեմության ժամկետի անցնելու հիմքով։ Սա չի նշանակում, որ դատարանը հաստատել է Քոչարյանի մեղավորությունը, այլ միայն՝ որ քրեական հետապնդումը այլևս թույլատրելի չէ օրենքի ուժով։

Գործի կարճումը վաղեմության հիմքով չի համարվում դատական մեղադրական վճիռ։

«Թող գնան դատի տան: Հիմա, սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, և այլն, և էդպես շարունակ: Լավ ամեն ինչին չափ կա, սահման կա: Իրանք էլ չեն ժխտում, որ բանում, Հունաստանում, բան, կղզի ունեն»,- ասել է Փաշինյանը՝ դարձյալ հիմնվելով ոչ թե փաստերի, իրավական անառարկելի ապացույցների, այլ սեփական խեղված ընկալումների վրա:

Սակայն խնդիրը չի սահմանափակվում միայն իրավական բաղադրիչով:

Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին:

Արդյո՞ք երկրորդ նախագահը Փաշինյանի համար «հարմար» ընդդիմություն է ու նա մտադիր է առաջիկա ընտրություններում խաղարկել 2021-ի մոդելը, թե՞ Փաշինյանը վախենում է Գյումրիի սցենարից, որտեղ ժողովուրդն, ի վերջո, չարյաց փոքրագույն ոչ թե ՔՊ թեկնածուին, այլ հին համակարգի սիմվոլ Վարդան Ղուկասյանին համարեց»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև