Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կшյծակի հետևանքով մшhացած զինծառայողը Տաշիրից էր

Խելոք, համեստ, աննկարագրելի լավ երեխա էր։ Այսպես են բնութագրում երեկ կայծակնահարության հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Մարգարյանին։

Տղան Լոռու մարզի Տաշիր համայնքից է, մեկ ամսից զորացրվելու էր։

«Սոցիալապես անապահով ընտանիքից էր, մայրը միայնակ էր մեծացրել իրեն ու հաշմանդամություն ունեցող եղբորը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը։

Նա պատմեց, որ Նարեկին ու եղբորը մայրը ծայը ծայրին հասցնելով է պահել, տղան մեկ ամսից պետք է զորացրվեր։

«Մայրը «Կարիտասում» է աշխատում, մի տղա էլ ունի, որն իններորդ դասարանում է սովորում»,- նշեց մեր զրուցակիցը։

«Նարեկի մահվան բոթը քարացրել է հարևաններին, բոլորը միաբերան ասում են՝ խեղճ մայրը մենակ մնաց, անհամբեր սպասում էր, որ որդին գա, իրեն թև ու թիկունք լինի։ Խեղճը հազար նպատակ ուներ կապված Նարեկի հետ։ Էն էլ «կարկուտը ծեծած տեղն ա ծեծում»»,- ասաց ընտանիքի հարևաններից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031