Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հանգիստ պատրաստվում ենք 2026-ի ընտրություններին՝ այն վստահությամբ, որ ստանալու ենք ձայների ճնշող մեծամասնությունը՝ 50+1%. Խուդաթյան

Դա իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախագահ Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությանը և վարչապետի թեկնածուի անունը հրապարակելուն։

«Բազմաթիվ թեկնածուներ են առաջադրել՝ ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչներ, ձախողումից հետո՝ նաև, պայմանական ասած, կարկառուն հոգևորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։ Հիմա էլ առաջադրում են համայնքային պաշտոնյաների։ Մենք, որպես կառավարող մեծամասնություն, մտահոգություն չունենք Հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով։ Մենք վստահ ենք, որ իմփիչմենթի գործընթացը ձախողվելու է։ Հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ այն վստահությամբ, որ ունենալու ենք ճնշող առավելություն՝ հաղթանակ 50+1 ձայներով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններին, Խուդաթյանը նշեց, որ դրանք մեծ հաշվով իրենց համար մտահոգություն չունեցող ընտրություններ են։
«Այդտեղ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել։ Պիտի ասեմ, որ դրանով էր պայմանավորված նաև Գյումրիում մեր թեկնածուի առաջին տեղը։ Այո, ձայների թիվը բավարար չի եղել, և ընդդիմությունը կարողացել է, կոալիցիա կազմելով, Գյումրիում իշխանություն ձևավորել։ Բայց դրանք տեղային ընտրություններ են»,-նշեց նա։

Նախարարի խոսքով՝ հենց այդ տեղային բնույթը ապացուցվում է մի պարզ փաստով՝ նույն քաղաքական ուժը նույն օրը կայացած ընտրություններում, ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա (խոսքը Գյումրիի և Փարաքարի մասին է), կարող է մի վայրում հավաքել 57% ձայն, իսկ մյուս վայրում՝ ընդամենը երեք տոկոս և նույնիսկ չհաղթահարել շեմը։
«Սա գալիս է ապացուցելու, որ դրանք անձով պայմանավորված ընտրություններ են, և մենք այստեղ մտահոգություն չունենք։ Առավել ևս՝ ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, թե 2026 թվականի ընտրություններին՝ Գյումրիի օրինակի հիման վրա, օրինակ՝ Հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը կարող է ստանալ 20 և ավել տոկոս ձայն։ Այսինքն՝ այստեղ ևս մտահոգվելու ոչինչ չունենք»,- եզրափակեց Խուդաթյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031