Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Նա, ով կընդդիմանա Սուրբ ոգուն, որպես պատիժ առերեսվելու է հայ ժողովրդի հետ՝ յուր ամենաբնորոշ զավակ Նիկոլի գլխավորությամբ. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գնահատմամբ՝ որևէ ժողովուրդ մոլորակի որևէ անկյունում երբեք չի ունեցել եկեղեցի, զուտ, որովհետև դա հակասում է քրիստոնեական հիմնասյուներին:

«Ժողովուրդն, ըստ քրիստոնեության, սպանել ու սպանում է Աստծո որդուն: Ամեն տարի սպանում է, նա էլ ամեն տարի հարություն է առնում՝ հույս ներշնչելով նրանց, ովքեր աչք ունեն ու տեսնում են, ականջ ունեն ու լսում են: Այլ կերպ ասած՝ նրանց, ովքեր ժողովրդի մաս չեն կազմում:

Ըստ քրիստոնեության՝ մեզ՝ մարդկանց, ոչինչ չի պատկանում, քանի որ մենք չէ, որ ստեղծել ենք երկիրը: Երկիրը և յուր ինստիտուտները, ծառերից ու ջրերից սկսած, մինչև ԺԷԿ ու մաքսային կոմիտե, ստեղծել է Աստված: Աստված «բանն» է, հունարեն logos բառից է թարգմանված, նշանակում է բանականություն: Աշխարհն էլ, ըստ քրիստոնեության, ստեղծվեց այն պահին, երբ բանականությունը գիտակցեց երկիրն ու երկինքը, ջուրն ու ցամաքը, լույսն ու խավարը:

Ցավոք, լույսը խավարից ոչ բոլորն էին ու են ունակ տարանջատել, այս իրողության հետ բանականությունը հաշվի նստեց և ստեղծեց եկեղեցի, որը կոչված էր օգնել մարդկանց՝ տարանջատել լույսը խավարից: Եկեղեցու սպասավոր դարձան նրանք, ովքեր աչք ունեին ու տեսան, ականջ ունեին ու լսեցին: Չտեսնողներին ասվեց, որ Աստվածն ամպերի վրա նստած մեծ, սպիտակ մորուքով բարի պապիկ է, ով ստեղծեց եդեմը, Ադամին, Եվային և մի ծառ, որի պտուղը, սակայն, արգելված էր ուտել: Մինչդեռ, տեսնողներին ցույց տվեցին մեր եկեղեցու խաչը, որը մարմնավորում էր հենց այն ծառը, որի պտուղը, իբր թե, արգելված էր ուտել: Եկեղեցու ղեկավարին էլ տրվեց մի գավազան, որի գլխամասում պատկերված է կոնաձև գեղձից դուրս եկող վիշապը: Վիշապն էլ դե լույսի հրեշտակն է, Լուցիֆերը, գայթակղիչն այն ծառի, որի խաչը կրում ենք մենք՝ հայերս… Կոնաձև գեղձն (էպիֆիզն) էլ մեր ուղեղի մեջտեղում գտնվող եղևնու կոնի նման մի փոքր օրգան է, որը մեզ հուշում է, որ գիշերը պետք է քնել, իսկ լույսն ընկնելուն պես՝ արթնանալ:

Մեր եկեղեցին ռեբրենդինգից առաջ համարվում էր Լուսավորչական, որովհետև Գրիգորը լուսավորիչ էր, նա մեզ էր բերել իմաստության ծառի պտուղը, որպեսզի մենք նույնպես Ադամի նման տարբերակենք չարն ու բարին:

Լուսավորիչ լինելուց զատ՝ նա ազգությամբ պարթև էր և ծնվելուց Սուրեն անունն էր ստացել: Պարթև էր նաև Տրդատ թագավորը: Պարթև էին նաև Տրդատի հայր Խոսրովը և Գրիգորի հայր Անակը: Արևելամետ Անակը արևմտամետ Խոսրովին սպանելու անհաջող փորձի համար սպանվեց, իսկ իր որդի Սուրենը ուղարկվեց հռոմեական Կեսարիա՝ կթվելու և կնքվելու: Կեսարիայից վերադառնալուն պես Գրիգորը Հայաստանը կցում է վերջին 2000 տարվա ամենահաջողակ գլոբալիստական ծրագրին: Ըստ լեգենդի՝ այդ գաղափարախոսությունը հայերին եկել էին մատուցելու ազգությամբ հրեա Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները, բայց, փաստացի, թե քրիստոնեության և թե գործադրի իշխանության հայրերը Հայքում պարթև էին, որոնք առաջնորդվում էին Հռոմի աշխարհաքաղաքական հայեցակարգով:

Մեր եկեղեցին երբեք չի եղել ժողովրդինը ու, Աստված չանի, երբևիցե լինի, որովհետև այդ դեպքում եկեղեցուն սպասում է «Նաիրիտ»-ի, Ատոմակայանի, Արցախի ու Հայաստանի Հանրապետության ճակատագիրը… Մեր ժողովուրդը պատիժ է հանդիսանում քրիստոնեական տեսողությամբ ու լսողությամբ օրհնված այն մարդկանց համար, ովքեր կփորձեն ուրանալ սեփական առաքելությունը, կփորձեն մերժել բանականությունը:

Ըստ Աստվածաշնչի՝ աններելի է միայն մեկ մեղք՝ Սուրբ ոգու զրպարտությունը: Նա, ով կընդդիմանա Սուրբ ոգուն, որպես պատիժ առերեսվելու է հայ ժողովրդի հետ՝ յուր ամենաբնորոշ զավակ Նիկոլի գլխավորությամբ»,- գրել է Դանիելյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031