Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ինչ բարելավումներ կան արցախցիների բնակարանային ծրագրերում, ինչ համաձայնության են եկել 40 հազար դրամ աջակցության մասով. ներկայացրել է Իսկանդարյանը

Այս երկու ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքի արդյունքում բնակարանային ծրագրի շրջանակում ունենք բարեփոխված տարբերակ. ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 միլիոնանոց գոտու մեջ։ Այս մասին «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերը ևս ներառվում են այդ 4 միլիոնանոց գոտու մեջ։ «Այդ մարզերում ապրում են 13,207 արցախցի։ Մի քանի քաղաքներ թվարկեմ, որոնք արդեն մտնում են ծրագրի մեջ՝ Չարենցավան, Բյուրեղավան, ցավոք սրտի՝ Աբովյանը դեռ պարզ չէ, Արարատ, Ապարան, Էջմիածին, Մեծամոր։ Որոշակի դրական, շոշափելի արդյունքներ ունենք»,– ասաց նա։

Իսկանդարյանը տեղեկացրեց, որ լուծվել է Արցախից զոհվածներ ունեցող ընտանիքների տների հիփոթեքների հետ կապված խնդիրը։ «Խոսքը 82 ընտանիքի մասին է, որոնց բնակարանային վարկերն Արցախի Հանրապետությունն էր վճարում։ Բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ ՀՀ կառավարությունն ինքն է վճարելու։

Միևնույն ժամանակ, բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ այն ընտանիքները, որոնք ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, կստանան կառավարության կողմից թույլտվություն, և այդ սերտիֆիկատներով կկարողանան սկսել կառուցապատումը։ Նախկինում ունեինք այդ սերտիֆիկատով հողատարածք գնելու հնարավորություն, որի շեմը կազմում էր 4 մլն դրամ, այժմ փորձում ենք հասնել այդ շեմի բարձրացմանը»,-ասաց նա։

Հիփոթեքի հետ կապված նա նշեց, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարվա ընթացքում, իսկ այժմ այդ ժամկետը երկարաձգվելու է մինչև 20 տարի։

«Չեմ կարող ասել, թե բոլոր սպասումները, որոնք ունեն մեր հայրենակիցները, կարողացել ենք բավարարել, բայց ունենք բարելավումներ»,– ասաց նա։

Իսկանդարյանը նշեց, որ 40 հազար դրամների աջակցության հարցում դեռ չեն կարողացել համաձայնության հասնել։ «Քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն։ Ընդունվել են աշխատակիցներ՝ գործընթացը արագացնելու համար, բայց միևնույն ժամանակ՝ այն տևելու է 1.5-2 ամիս, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Եթե նույնիսկ մարդիկ հավաստագրեր ստանան, դրանք իրացնելու համար բավական ժամանակ է անհրաժեշտ լինելու։ Առնվազն 4–5 ամիս պետք կլինի, որպեսզի բնակարանային ծրագրով ապահովվեն։ Սա լրջագույն խնդիր է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ակցիաներին՝ Իսկանդարյանն ասաց, որ, բնականաբար, դրանք շարունակվելու են։ «Խորհուրդը հանդես է գալիս ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով։ Այն ունի 12 կետ. առաջինը՝ արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների վերադարձն է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն, և խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել»,- ընդգծեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031