Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները․ Վարուժան Գեղամյան

Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։

Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։

Երեք շաբաթ առաջ գրեթե զուգահեռ ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները (ՊՆ և ԱԳՆ) հայտարարում են, որ Սյունիքի շուրջ (իմա՝ Իրանի սահմանային գոտում) ռազմական բախման վտանգը մեծ է։

ԱՄՆ-Իրան բանակցություններում ճգնաժամ է։ Մեր տարածաշրջանում գործող գրեթե բոլոր երկրները նշում են, որ նախապատերազմական դրություն է Իրանի շուրջ։ ԱՄՆ Իրաքից էվակուացնում է իր դիվանագետների ու զինվորների ընտանիքներին։

Սյունիքում վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայկական ուղղությամբ։

Սրանք չոր փաստեր են։

Ընդ որում՝ ոչ բոլոր փաստերն են, որոնց վերլուծությունը թողնում եմ ձեզ, իսկ իմ կարճ եզրակացությունը հետևյալն է. իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ (ընդ որում՝ տարբեր կողմերից)։

Իսկ հիմա նայեք, թե ինչով է մեզ բոլորիս ուշադրությունը շեղում ՀՀ դե-ֆակտո իշխանական խմբավորումը…

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում հինգշաբթի է, որտեղ թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները։ Մինչդեռ բացառապես վերջինը պետք է լինի մեր օրակարգը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031