Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Ունենք պատգամավորի զավակ, որը դպրոցն ավարտելուց հետո դասարանից միայն ինքն է զորակոչվելու, սա անարդար չէ՞ զորակոչվողի նկատմամբ. Հայկ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի հետ ձեր նախագիծը քննարկվե՞լ է, հավանության արժանացե՞լ է, թե՝ ոչ։ Այս մասին մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Բանակից գումարի դիմաց ծառայությունից ազատման» անունը ստացած նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ նախագիծը վարչապետին ներկայացրել է 2024 թվականի հունվարին։

«Վարչապետի հետ քննարկումները եղել են բազմաթիվ և նաև 2024 թվականի տարեվերջին՝ նոյեմբերին, 11 ամիս քննարկումներից հետո, վարչապետը իր մոտ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարության ղեկավար կազմը և մյուս իրավապահ մարմինների ղեկավարները: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով և վարչապետի հանձնարարականն է եղել, որ հանձնաժողովը պետք է աշխատի և ամեն ամիս զեկուցի վարչապետին արդյունքների մասին և կոնսենսուսի գալու դեպքում միայն նախագիծը շրջանառվի։

Մենք պաշտպանության նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովով աշխատել ենք շուրջ վեց ամիս և եկել ենք կոնսենսուսի: Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարության ղեկավարին, որից հետո կառավարության հետ համաձայնեցված նախագիծը դրել եմ շրջանառության մեջ: Իհարկե, շրջանառության մեջ դնելուց հետո պաշտպանության նախարարությունը մի քանի այլ փոփոխություններ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ: Կառավարության բոլոր առաջարկներն այս պահին ներառված են փաթեթում: Առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկելու ենք և ավելի լավարկելու նախագիծը»,- պատասխանեց պատգամավորը։

Մանուկյանն ասաց, որ իր մյուս հարցը բարոյական կողմից է հնչեցնելու: «Ես ունեմ երկու որդի: Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի, մի տղուս ծառայությունից ազատեցի, էն մյուս տղուս համար էդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ: Ընտանիքի մեջ երկու որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը և երկու որդիների միջև հարաբերությունը պատկերացնո՞ւմ եք: Ասենք, ուսումնական զորամասում կա երեք ծառայող, մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիս է ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն չորս ամիս է ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետք է ծառայի: Դուք պատկերացնո՞ւմ եք զորամասում այդ երեք զինվորի փոխհարաբերությունը»,- հարցրեց նա:

Սարգսյանը նշեց, որ շատ անարդար իրավիճակ ունենք այսօր ՀՀ-ում և օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որն առկա է ՀՀ-ում: «Մենք ունենք Ազգային ժողովում պատգամավորներ, որոնց զավակներն այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում և պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք պատգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ ՀՀ քաղաքացի տղան է։ Փաստացի դպրոցն ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդա՞ր է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։

Եվ ունենք ևս մեկ գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու և ևս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն կամ արդեն իրենց հարցերն ուրիշ ճանապարհով լուծել են։ Խնդիրն ինչի մասին է, որ մենք պետք է այնպես անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք կոռուպցիոներների գործունեությունը և նաև տանք խրախուսական կետ, որպեսզի մեր այս քաղաքացիները փակելու դեպքում ոչ թե արտագաղթի ճանապարհը բռնեն, այլ գան ծառայեն մեր ԶՈւ-երում»,- նշեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև