Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

«Շենգավիթ» ԲԿ-ում քթի երկու անհաջող վիրահատություն են իրականացրել, հիմա էլ հրաժարվում են բժշկական փաստաթղթեր տրամադրել. քաղաքացի

Քթի 3 պլաստիկ վիրահատություն, երեքն էլ՝ անհաջող։ Ալինա Ադիլխանյանը ենթարկվել է քթի երեք վիրահատության, որոնցից երկուսը վերականգնողական են եղել։ Քթի առաջին վիրահատությունը 2013-ին է կատարվել։ Քթի հետ կապված բարդություններ, բորբոքումներ է նկատել 2016 թվականին․ գիտակցության կորուստ, շնչահեղձություն։

Ալինայի խոսքով, 2022-ին ստիպված դիմել է «Շենգավիթ» ԲԿ՝ բժիշկ Արթուր Պողոսյանին, ով խոստացել է, որ կշտկի շնչառական ֆունկցիայի խանգարումը։ Սակայն խնդիրները չեն անցնել։ 2023 թվականին Ալինան կրկին դիմել է բժիշկ Պողոսյանին, ով նշել է, որ պետք է կատարվի երրրորդ վիրահատությունը։

«Ականջներիցս վերցրել են աճառներ և օգտագործել վիրահատության ընթացքում»,-  սոցցանցերի իր էջերում պատմել է Ալինան։

«Շենգավիթ» ԲԿ-ում իրականացված երկու անհաջող վիրահատությունից հետո, Ալինան 2025 թ. հունիսի 12-ին և 13-ին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ փորձել է անձամբ հանձնել դիմում վիրահատող բժիշկներ՝ Արթուր Պողոսյանին և Նարեկ Հարությունյանին, կապված իր վիրահատությունների վերաբերյալ կարևոր բժշկական փաստաթղթեր ստանալու պահանջի հետ։ Այս մասին գրել է նա և հրապարակել տեսանյութ։

«Արթուր Պողոսյանը, առանց իմ համաձայնության, տեսանկարահանեց դիմումի հանձնման պահը և մերժեց այն ընդունել, ինչը հակասում է բժշկական էթիկայի և անձնական տվյալների պաշտպանության նորմերին։ Նարեկ Հարությունյանը ևս մերժեց վերցնել դիմումս՝ նշելով, որ «իրավունք ունի չվերցնելու», ինչն իրավական հիմնավորում չունի։ Շենգավիթ ԲԿ-ի տնօրինությունն էլ հրաժարվեց ընդունել իմ դիմումը, և փաստացի խոչընդոտում է ինձ՝ որպես բուժառու, հասանելիություն ունենալու իմ անձնական բժշկական տեղեկատվությանը»,- նշել է Ալինան։

Նրա փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ խուսափում են իր հետ հանդիպումից․ «Բացի այդ, թե՛ հունիսի 12-ին, և թե՛ հունիսի 13-ին, բժիշկների և/կամ վարչակազմի հրահանգով ինձ մոտեցել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, ինչը կարող է դիտվել որպես հոգեբանական ճնշում և վախեցնելու փորձ, հատկապես հաշվի առնելով, որ ես եղել եմ միայնակ, հանգիստ և տրամադրված միայն իմ դիմումը հանձնելուն։ Բնականաբար, այս ամենն առանց հետևանք չի կարող մնալ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031