Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Արդեն չորրորդ օրն է՝ Նիկոլն էյֆորիկ ցնցումներ չի ունեցել. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արդեն չորրորդ օրն է՝ Նիկոլը էյֆորիկ ցնցումներ չի ունեցել, ու մի յուրատեսակ «թայմ աութի» մեջ է․ նրա կողմից տևական ժամանակ իրականացվող եկեղեցու թիրախավորման արշավը «հրադադարի» փուլում է։ Ըստ էության՝ Իրան-Իսրայել ընթացող պատերազմը հանդիսացավ այն միջոցը, որպեսզի ներհայատանյան այդ էքզիստենցիալ դեմարշը որոշակիորեն մեղմվի։
Ըստ իս՝ առաջիկա օրերին, հատկապես վաղը սպասվող ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, թեման մի գրադացիա վերև կուժեղացնի, ու որոշակի «պորցիա» բաց կթողնի՝ լրացնելով այս օրերի լռությունը։ Գրեթե կասկած չուենեմ, որ Նիկոլը լավ հաշվարկել է, որ ընթացող պատերազմի ֆոնին, որն ունի լուրջ տարածաշրջանային պայթյունավտանգ ռիսկեր, պետք չի շարունակել եկեղեցու դեմ դեմարշը, և որոշակի «պաուզա» է վերցրել, սակայն դա կարճատև գործընթաց է լինելու՝ նոր ալիքը թերևս չի ուշանա։
Շատ կարևոր է հասկանալ, որ այս «պաուզան» ոչ թե գաղափարական թեզերի վերանայում է, կամ հետքայլ, այլ ուղղակի ժամանակավոր մարտավարություն։ Նիկոլը հասկանում է, որ հասարակության լայն շրջանակի հիմնական ընկալումն այն է, որ իր հիմնական գործերը թողած «թիթեռ է նկարում», իսկ ընթացող պատերզամի ֆոնին, որը մեզ համար նույնպես ունի լրջագուն վտանգներ, այդ ընկալումն էլ ավելի կխորանա, ուստի ժամանակավորապես «պաուզա» է վերցրել։
Ըստ էության՝ երբ անհայրենիք ազգակործանի կողմից սրբությունների դեմ հարվածը «հրադադարի» ռեժիմում է, դա չի նշանակում, թե նա զղջացել է, ընդհակառկը՝ պարզապես փնտրտուքի մեջ է, որպեսզի հաջորդ հարվածն առավել արդյունավետ լինելու։
Facebook
Twitter

Կարդացեք նաև