Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Եթե Կտրիճ Ներսիսյանն իր տված ուխտը խախտել է, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ. Ռուբեն Ռուբինյան

«Վեհարանից հանել» արտահայտությունը կարող է մոլորության մեջ գցել մարդկանց, խոսքը նրան ֆիզիկապես Վեհարանից հեռացնելու մասին չէ, խոսքը նրա մասին է, որ Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու ու հոգևորականության դեմ սկսած արշավին:

Ճշտող հարցին՝ որտեղի՞ց գիտի, որ խախտել է, Ռուբինյանն ասաց. «Դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են ու ոչ ոք չի հերքում: Կտրիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբանում տա, բայց ինքը չի պարզաբանում»:

Իսկ թե ինչու չի ասում Վեհափառ, նա նշեց՝ որովհետև ընդհանրապես եկեղեցական տիտղոսները ինչ-որ իմաստ են կրում: «Օրինակ՝ Սրբազան նշանակում է սրբակենցաղ, երբ Սրբազանի ես հանդիպում պետք է ասես՝ Աստված օգնական, Սրբազան հայր, ինքն էլ պետք է ասի, Աստված օգնական, զավակս: Վեհափառին ասում ես՝ Վեհափառ, դրանով փառավորում ես իրեն: Հիմա, եթե մարդը իր տված ուխտը խախտել է, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ մեղադրանքները կեղծ են, նա ասաց. «Սուտ է, թող ասի՝ սուտ է: Այն կետից սկսած, երբ հարցը բարձրացվեց ու չհերքվեց, դա դարձավ ճշմարտություն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև