Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած. սոցիալական աջակցությունն առայսօր չի փոխանցվել, տանտերերը պահանջում են ազատել բնակարանները

Հերթական հակամարտությունը տարածաշրջանում կանխատեսում է ներգաղթյալների հոսք, իսկ այն կանխատեսում են նախ եւ առաջ անշարժ գույքի վարձակալության շուկայի տերերը։ Երեկվանից կոչեր հնչեցին ՀՀ իշխանություններին՝ վերահսկելու իրավիճակը։ Այսօր համացանցում արդեն տեսանելի են՝ վարձերի ուշացման պատճառով, տարբեր պատրվակներով մարդիկ կանգնած են դրսում հայտնվելու վտանգի առաջ։ Այս մասին գրում է «Ապառաժ»-ը:

Այսօր հունիսի 17-ն է, սակայն ՀՀ Կառավարությունն առ այսօր չի փոխանցել տեղահանված արցախցիների վարձավճարները, այսօրվա տվյալներով դեռ հայտնի չէ, երբ կմեկնարկեն հատկացումները։ Սոցիալական ծանր բեռի տակ հայտնված ընտանիքները բարձրաձայնում են իրենց խնդիրները, սակայն արձագանք չկա։ Տանտերերն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ նրանցից պահանջում են ազատել տունը։

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը բաց նամակ է հղել վերջերս ՀՀ Կառավարությանը՝ կոչ անելով պարզապես արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել բոլոր տեղահանվածների համար՝ անկախ գտնվելու վայրից, ընտանիքի կազմից, տարիքից ու այլ հանգամանքներից։

Կառավարությունից արձագանք չկա, փոխարենն այսօր սոցիալական տիրույթում հանդիպում ենք ընտանիքների դրսում հայտնվելու ահազանգերի, որոնք մեր հայրենակիցները հնչեցնում են։

Հիշեցնենք, հունիսի 1-ից մեկնարկել է սոցաջակցության նոր կարգը, որի ծրագիրը բազմաթիվ խնդիրներ ունի, շատերը չեն կարողանում այն լրացնել։

Արցախցիները շարունակում են պնդել, որ աջակցությունները պետք է շարունակվեն՝ մինչեւ յուրաքանչյուր ընտանիք ապահովվի սեփական բնակարանով, սակայն նրանց ձայնը լսելի չէ, շատերը հիասթափված կրկին բռնել են արտագաղթի ճանապարհը։ Արցախցիները մենակ են իրենց խնդիրների հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև