45 անձի են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի տան մոտից։
Այդ մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք՝ իշխանությունները հետապնդումներ են սկսել Կարապետյանների դեմ այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ զորակցություն հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով ազգային բարերար ամել Կարապետյանի դեմ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանվորված հետապնդումը։


















































