Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնելով Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակները դիտարկելու մասին։

Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։

«Փոխանակման կետը գտնվում է անմիջապես «Ագարակ» մաքսային տերմինալի շենքում՝ «Արարարատ Բանկի» մասնաճյուղում (24-ժամյա աշխատանքային ռեժիմ)։ Ամենամոտ խոշոր բնակավայրը՝ Մեղրին, գտնվում է սահմանային անցակետից 11 կմ հեռավորության վրա։ Աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն բաց է ՎՏԲ բանկի հայկական մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1), որտեղ ընդունվում են MIR քարտեր, և հնարավոր է նաև փոխանակել արժույթ։ Մեղրիի և Երևանի միջև կանոնավոր ավտոբուսային երթուղիներ չկան։ Մասնավոր միկրոավտոբուսներն ամեն օր մեկնում են Հայաստանի մայրաքաղաք. մեկնումը ժամը 07:30-ին՝ Մեղրիի քաղաքային հրապարակից (դիսպետչեր +374-94-811-718, +374-94-003-462, տեղերը պետք է ամրագրել 1 օր առաջ), տեղի արժեքը 5 հազար դրամ է (13 ԱՄՆ դոլար)»,-նշված է ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանության փոխանցմամբ, «Ագարակ» անցակետից տաքսիները մեկնում են դեպի Երևան, ճանապարհորդության տևողությունը 7.5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայում տեղի համար՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար):

Մեղրիից Կապան կարելի է հասնել նաև տաքսիով (1.5 ժամ ճանապարհ դեպի Երևան, արժեքը՝ 12 հազար դրամ), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ին, իրականացվում է դեպի Երևան կանոնավոր չվերթ (տուրբո շարժիչով, 17 տեղ, արժեքը՝ 20 հազար դրամ, տոմսերի ամրագրման համար՝ հեռ.՝ +374-77-121-272):

«Օրական մինչև 20 ուղիղ չվերթ է իրականացվում Երևանից դեպի Ռուսաստան (Aeroflot, Rossiya, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly one, Shirak Avia և այլն): Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել ռուսական արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների, տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ, որում նաև նշված է, որ ՌԴ քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան արտակարգ իրավիճակների համարին՝ +374-77-495-001 և գրել consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031