Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցին

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչությունը հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար աշխարհում առաջին ներարկվող դեղամիջոցին: Gilead Sciences-ի մշակած Yeztugo դեղմիջոցը պետք է ներարկել տարեկան երկու անգամ՝ վեց ամիսը մեկ: Դրա կիրառումը կարող է ՄԻԱՎ-ով վարակումից պաշտպանել միլիոնավոր մարդկանց, գրում է independent.co.uk-ը։

Դեղամիջոցը վիրուսի դեմ պայքարում նոր հզոր այլընտրանք է, չնայած դեռևս հարցեր են մնում դրա հասանելիության վերաբերյալ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ միջազգային մակարդակով։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել դրա տպավորիչ արդյունավետությունը՝ գրեթե վերացնելով նոր վարակները բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ և գերազանցելով ամենօրյա կանխարգելիչ դեղահաբերի ազդեցությունը:

«Այն իսկապես հնարավորություն ունի վերջ դնելու ՄԻԱՎ-ի փոխանցմանը», — նշել է Գրեգ Միլեթը, amfAR-ի՝ ՁԻԱՀ-ի հետազոտությունների հիմնադրամի հանրային քաղաքականության տնօրենը։

Դեղամիջոցն ապահովում է վարակման կանխարգելման 6-ամսյա ժամկետ, ինչը շուկայում առկա միջոցների շրջանում ամենաերկարաժամկետ պաշտպանությունն է: Մշակող ընկերությունը զգուշացրել է, որ մարդիկ պետք է ՄԻԱՎ-ի բացասական թեստ ունենան տարեկան երկու անգամ ներարկումը ստանալուց առաջ։ Դեղամիջոցը միայն կանխում է ՄԻԱՎ-ի փոխանցումը, այլ ոչ թե կանխում է սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները։

Աղբյուրը նկատում է, որ ՄԻԱՎ-ի համավարակը մինչև 2030 թվականը վերացնելու համաշխարհային ջանքերը կանգ են առել։ ԱՄՆ-ում դեռևս տարեկան ավելի քան 30,000 նոր վարակ է գրանցվում, իսկ ամբողջ աշխարհում՝ մոտ 1,3 միլիոն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031