Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Տեսաք, նա ժամանել էր առանց նամակի. Պեսկովը հերքել է, որ Իրանի ԱԳ նախարարը Պուտինին Խամենեիից գրավոր ուղերձ է փոխանցել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է բերել Իրանի գերագույն առաջնորդի այաթոլլահ Ալիի Խամենեիի նամակը։

«Բայց դուք տեսաք, որ նա եկել էր առանց նամակի», — «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Արաղչին Պուտինին է բերել այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը։

«Իհարկե, նա, հավանաբար, Պուտինին փոխանցելու ինչ-որ բան ունի թե՛ Գերագույն առաջնորդից, թե՛ նախագահից, ուստի հիմա շատ լայն քննարկում տեղի կունենա», — ասել է նա։

Հիշեցնենք, որ Պուտինը Կրեմլում Արաղչիի հետ հանդիպմանն Իրանի վրա հարվածները որակել է որպես չհրահրված ագրեսիա, որը որևէ հիմք կամ արդարացում չունի։

«Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի», — ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ լավ հայտնի է, այն ձևակերպվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

Պուտինը հավելել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել և մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։

«Մենք Իրանի հետ ունենք երկարամյա, լավ, հուսալի հարաբերություններ։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար», — նշել է Պուտինը։

Արաղչին, իր հերթին, ասել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով: Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու օրինական իրավունք:

Ըստ Արաղչիի՝ Ռուսաստանը և Իրանն անընդհատ խորհրդակցում են բոլոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։

«Մենք նաև ցանկանում էինք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին այս գործողությունները խստորեն դատապարտելու համար: Ռուսաստանն այսօր պատմության և միջազգային իրավունքի ճիշտ կողմում է: Իրանի գերագույն առաջնորդ (Ալի Խամենեին — խմբ.) և Իրանի նախագահ պարոն (Մասուդը — խմբ.) Փեզեշքիանը խնդրել են ինձ Ձեզ փոխանցել  լավագույն մաղթանքները», — ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031