Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՔԿ-ի տարածած ձայնագրություններն ընդհատումներով են, ակնհայտ մոնտաժված է, հնարավոր է՝ այլ եղանակով գեներացված. փաստաբան

Այն հաղորդագրությունը, որ տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը և այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետջ զրույցում ասաց «Սրբազան Պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Այդ ձայնագրությունը լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում և ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են, արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործի քննությունը ցույց կտա: Համենայն դեպս չի բացառվում, որովհետև այդ գործիքն արդեն օգտագործվել է»,- ասաց նա:

Անդրադառնալով երեկվա հրապարակած «հեղաշրջման պլանին» և այսօրվա գործողություններին, Խուդոյանն ասաց, որ դա պատերազմական լեզվով ասած հրետանային նախապատրաստություն է, որ սկզբից ինֆորմացիան տարածում են, որպեսզի հետագայում այդ գործողությունները ավելի հեշտ իրականացնեն:

Փաստաբանը նշեց, որ Սրբազանին երևի թե միանգամից դատարան կտեղափոխեն, բայց դեռ հայտնի չէ, թե որ դատարան: Նա նշեց, որ երկու հոդվածով է անցնելու Սրբազանը, որից մեկը նախատեսում է առավելագույնը 12, մյուսը՝ 15 տարվա ազատազրկում:

«Իրականում այս հոդվածներն էլ ակնհայտ արհեստական են ձևակերպված, շատ իրավաբաններ արդեն դրա մասին դիրքորոշում հայտնել են, որ նույնիսկ իրենց նշած տեքստի գիտությունն ընդունելու, ճշմարիտ համարելու պարագայում, միևնույն է, այս հոդվածներով մեղադրանք չէր կարող առաջադրվել»,- ասաց նա:

Հարցին՝ Սրբազանի հետ արդյոք հնարավորություն ունեցել է քննարկել հրապարակված ձայնագրությունը, թե՝ ոչ, նա արձագանքեց. «Այն, ինչ որ տեղի է ունեցել ներսում, այս պահին չեմ կարող հրապարակել, իրեն ներկայացրել եմ դրանց բովանդակությունը, նշել է, որ որևէ նման գործողություն պլանավորված չի եղել»։

Խուդոյանը նշեց, որ ակնկալում են, վարույթն իրականացնողը դատարան ներկայացնելու է ամբողջական ձայնագրությունը, ոչ թե հատվածական, դրանց մեջ հնարավոր փոփոխություններ կատարված լինելու բացառման համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031