Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Գուցե վաղը կարողանաք հանգիստ խղճով նայել Ձեր վերադասի աչքերին։ Բայց շատ ավելի դժվար կլինի նայել Ձեր բնակիչների աչքերին. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը` Գարիկ Սարգսյանին

Ցավով ականատես եղանք, որ այսօր Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը շտապել է միանալ իր քաղաքական թիմի արշավին՝ ընդդեմ Եկեղեցու, և թույլ է տվել արտահայտություն, որը  անհարիր է պետական պաշտոնյային և պարզ հայ մարդուն։ Այդ գրառմամբ նա վիրավորել է ոչ միայն ՀՀ հիմնադիր Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ, առաջին հերթին, հարված է հասցրել իր իսկ արժանապատվությանը և հեղինակությանը։ Ովքեր ճանաչում են Գարիկ Սարգսյանին, անկեղծորեն կվկայեն, որ այս խոսքը, հավանաբար, նրա անձնական միտքը չէ։ Դատելով նրա նախկին հայրենասիրական ելույթներից և հրապարակային վարքից՝ միամիտ կլիներ կարծել, թե այս տոնն ու արտահայտչաձևը նրան բնորոշ են։ Գրառումն ավելի շատ հիշեցնում է պարտադրված քայլ՝ վերադասի հրահանգով։ Կարծում եմ՝ միշտ պետք է հիշել Եկեղեցու հայրերից մեզ ժառանգված այս իմաստությունը. «Խոսելու համար շատ եմ զղջացել, լռելու համար՝ երբեք»։

Պարոն Սարգսյան, Գուցե վաղը Դուք կարողանաք հանգիստ խղճով նայել Ձեր վերադասի աչքերին։ Բայց վստահ եմ՝ շատ ավելի դժվար կլինի քայլել Ձեր հայրենի համայնքում և նայել Ձեր բնակիչների աչքերին, այն մարդկանց, ովքեր վստահել են Ձեզ իրենց գյուղի կամ քաղաքի հոգսերը, մարդկանց, ովքեր Ձեզ ընկալել են որպես տարբերվող անհատ՝ սկզբունքներ ու սեփական մոտեցումներ ունեցող։ Բարեկամաբար ցանկանում եմ ասել. եթե անգամ չեք կիսում որևէ քաղաքական գործչի կամ հոգևոր առաջնորդի հայացքները և մոտեցումները, ապա որպես ավանդական ընտանիքի զավակ՝ պարտավոր եք նվազագույն հարգանք դրսևորել Ձեզանից ավագների հանդեպ։ Լավ օրինակ եղեք երիտասարդ սերնդի համար, որպեսզի վաղը, երբ ինքներդ լինեք ավագի դիրքում, արժանանաք նույն հարգանքին։

Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան, Վերին Արտաշատ վարչական շրջանի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031