Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավ. վստահ եմ, որ Հայաստանի 90 տոկոսն ուզում է արժանապատիվ, անhայհոյանք կյանք, ուրեմն՝ ցույց տանք ինքներս մեզ այդ ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Մենք մտել ենք մեր պատմության նոր փուլ։ Սա նախասիրությունների խնդիր չէ, սա իրականություն է։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Փորձենք հասկանալ նրա պարամետրերը.

1. Ներքին օրակարգի թիվ մեկ թեման երկար ժամանակ լինելու են կալանքը, մեկուսարանը, ցուցմունքը, կեղծ մատնությունը, փաստաբանը և այլն։ Զզվելի, գարշահոտ մթնոլորտ։ Նման փուլերում անխուսափելի են կեղծ մատնությունները, ուղղորդված կեղծ ցուցմունքները, զանգվածային ապատիան։

2. Ձևավորված ներքին տոքսիկ մթնոլորտում մենք բաց ենք թողնելու արտաքին պրոցեսները։ Մեր ներքին օրակարգը թույլ չի տալու դիմակայել արտաքին պահանջներին, հաշվարկել մեզ ներկայացվող պահանջների ռիսկերը և լուծման ճանապարհները։

3. Չափազանց դժվարանում է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը։ «Չափազանցը» շատ մեղմ է ասված։ Ադրբեջանը բոլոր փորձերին, բոլոր միջնորդություններին հակազդելու է՝ ցույց տալով Հայաստանում կատարվողը։

4. Որակապես նոր փուլ է մտնում Հայկական աշխարհի մասնատումը։ Եկեղեցու դեմ արշավն ուղիղ համեմատական է այս պրոցեսին։ Իրարից և երկրից օտարանալու ենք իսկական օտարի աստիճանի։

5. Հայաստանի տնտեսությունը դառնում է «Հյուսիսային Կորեա»։ Մասնավոր լուրջ ներդրողների համար մենք դառնում ենք փակ երկիր։

6. Եթե ՀԷՑ-ի ազգայնացման ծրագիրը իրականացվի, ապա արտաքին քաղաքական ներդրողները փորձելու են կոպեկներով վերցնել Հայաստանի համակարգաստեղծ ձեռնարկությունները։ Մի մասը փակվելու է՝ հարևանների պահանջներով, մի մասն էլ «ազգայնացվելու է» այլ ազգերի (պետությունների) կողմից։

Կա՞ արդյոք ելք

Պետք է համառորեն առաջ տանել ներքին համերաշխության և ծրագրային մտածողության գիծը։ Բոլոր ժամանակներում էլ «Հիմա´» գոռացողների պակաս չի եղել։ Բայց դա ելք չէ։

Իհարկե, ամեն օր, հիմա, պետք է անել կոնկրետ քայլեր, սակայն՝ մտքում ունենալով հստակ ծրագիր և քաղաքական միտք։ Թվարկած բոլոր ծայրահեղ ռիսկերը միայն այդպես կարելի կառավարել, չեզոքացնել։ Պետք է համառորեն աշխատել, որ արդյունք լինի։

Ու հարցն այն է, թե ո´ւմ ինչ արդյունքն է կարևոր։ Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավ։ Վստահ եմ, որ Հայաստանի 90 տոկոսն ուզում է հանդարտ, արժանապատիվ, անհայհոյանք կյանք։ Ուրեմն՝ առաջարկենք, ցույց տանք ինքներս մեզ այդ ճանապարհը։ Սա բարդ է, բան չունեմ ասելու, սա պահանջում է աշխատանք, ռեսուրս, համակեցության կանոններ, աշխատելու մշակույթ, գրագիտություն և այլն, բայց ուրիշ հաջող ճանապարհ չկա»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031