Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Փաշինյանն ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում. Արման Թաթոյան

«Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին վարչապետի պատասխանն ապացուցում է, որ իրավապահ մարմիններին հրահանգները տալիս է հենց ինքը Կառավարության ղեկավարը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրա պատկերացմամբ` քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ Կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները:

Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է:

Իրավապահ մարմինների համար պատահական չէ սահմանված ապաքաղաքական լինելու պահանջ, մինչդեռ վարչապետը ՔՊ կուսակցության ղեկավարն է:

Այսինքն ի՞նչ է ստացվում. վարչապետը, յուրացնելով իրավապահ մարմինների լիազորությունները կամ միջամտելով այդ լիազորություններին, տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների և դրանք, ըստ նպատակահարմարության, օգտագործում իր քաղաքական նպատակների համար ընդդեմ իր ընդդիմախոսների:

Ընդ որում, խնդիրն այն է, որ նա իրավապահ մարմինների միջոցով իրեն ոչ հասանելի տվյալների է ապօրինաբար ծանոթանում՝ գաղտնի շրջանցելով այդ տվյալների պաշտպանության մեխանիզմները (դատարան և այլն): Անձը, ում կյանքի վերաբերյալ վարչապետն անձնական տվյալների է ծանոթանում, չունի պաշտպանվելու հնարավորություն և նույնիսկ չի էլ իմանում այն մասին, որ իր անձնական կյանքը դառնում է ապօրինի քննարկման առարկա:

Սա հստակ ապացուցվում է, օրինակ, Հովիկ Աղազարյանի գործով, երբ նրա հեռախոսը քննչական մարմինը փոխանցել էր անվտանգության մարմիններին ու դրանից էլ վարչապետին հասանելի էր դարձել հեռախոսի բովանդակությունը, որն էլ օգտագործվեց ամբողջ ՔՊ-ի կողմից քաղաքական նպատակների համար:

Նույն կերպ, նա չունի իրավապահ մարմինների միջոցով հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրավասություն:

Ընդ որում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ որևէ այլ հոգևորական հանրային իշխանության բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնում, հետևաբար հակապես գործադիր իշխանության ղեկավարի անօրինական միջամտություններից են պաշտպանված:

Միաժամանակ, բոլորը պետք է նկատի ունենան, որ «անձնական կյանք» հասկացությունը շատ լայն է (կենցաղ, ընկերներ, գործնական կապեր և այլն) և չի նշանակում միայն ընտանեկան կյանք:
Եկեղեցականների դեպքում դա յուրահատուկ պաշտպանություն ունի հաշվի առնելով նրանց հոգևոր ծառայության առանձնահատկությունները: Այսինքն, վարչապետը չի կարող որոշել հոգևորականի անձնական կյանքի սահմանները. այդ ինքն է, որ ունի անձնական կյանքի նեղ պաշտպանություն:

Այս ամենը հաշվի առնելով եմ ասում, կազմաքանդվում է պետությունը, քանի որ այս կերպ ոչնչացվում են իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարության պետության մեխանիզմները:

Ստացվում է` բոլոր, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի, ով զբաղեցնում է գործադիր իշխանության ղեկավարի և միահեծան իշխող ՔՊ կուսակցության ղեկավարի պաշտոն, որը միաժամանակ ամենը ծառայեցնում է քաղաքական ու անձնական շահերին:

Այլ կերպ ասած, երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն»,-գրել է Թաթոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև