Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Ակնհայտ է քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Ցանկանում եմ կարճ ներկայացնել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք խախտող որոշումներ կայացնողն է:

2) Նման դեպքերում Դատարանն անհապաղ պետք է կարճի վարույթը և հեռանա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունից: Բնական է, քաղաքական հետապդնման դեպքում՝ իրավունքն անտեսվում է և տեղի է ունենում լրիվ այլ իրադարձություն:

3) Հունիսի 24-ին, այսինքն մեր կողմից բողոքից հրաժարվելուց հետո՝ ի հայտ է գալիս Դատախազության բողոքն ամբողջությամբ քննիչի միջնորդությունը բավարարած դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք Արմեն Դանիելյանը ընթացք չէր տվել Հունիսի 23-ին մուտքագրված մեր դիմումին բողոքից հրաժարվելու վերաբերյալ: Ակնհայտ է՝ սպասում էր:

4) Հունիսի 26-ին, Դատարանը վարույթ է ընդունում Դատախազի առանց քննության թողնելուն ենթակա բողոքը, բնականաբար Արմեն Դանիելյանի դեպքում չենք զարմանում: Միաժամանակ Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց՝ վերջինս վարույթ է ընդունում նաև այն բողոքը որից մենք ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻՆՔ: Ավելին ուղիղ նշելով, որ գիտակցում է, որ այդ բողոքից հրաժարվել է մեր կողմը, բայց ինքը որոշել է, որ պետք է վարույթ ընդունի և դատական ակտի հրապարակման օր նշանակի հուլիսի 4-ը:

5) Հունիսի 26-ին այս ամենի և այլ առավել քան ակնհայտ հիմքերով բացարկի միջնորդություններ են ներկայացվում Արմեն Դանիելյանին, բայց այս ամենն ինչ կատարվում է պարզ է, ինչ որ իմաստով բողոքից հրաժարվելը գաղտնազերծեց բոլոր բոլորի համար ինչքան կարևոր էր, որ միայն սույն դատավորը լինի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի դեմ բողոքը քննության առնողը և ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը»,-գրել է Վարդևանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031