Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Հայկ Մամիջանյան

ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է: Այս մասին ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա, ցույց տալով նիստերի դահլիճի այն հատվածը, որտեղ նստած են ՔՊ խմբակցության պատգամավորները, նշեց, որ դահլիճի այդ հատվածի հետ չի խոսելու, որովհետև՝ իմաստ չունի:

«Նրանք անգամ չեն հասկանում, որ իրենց փուռն են տալիս. ինքնապաշտպանական բնազդ, սթափ բանականություն, ամեն ինչն արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք:

Մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4 ու քանի դրամով, դրա մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը զրո է: Այսինքն, այն, որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 ու քանի դրամ թանկ, դրա մեջ ՀԷՑ-ի մեղքը զրո է»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ-ը կամ նմանօրինակ կառույցներն ազգայնականացվում են, բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել, անխտիր: «Որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել: Բնականաբար, ձեզ ձեռ է տալիս, որ ՀՀ-ն և Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում,  Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ ու այսպես շարունակ:

Վերջում երկու միտք. միտք համար մեկ՝ սիրելի՛ քաղաքացիներ, նույնիսկ ֆեյսբուքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինել ֆեյսբուքյան օգտատեր ու բլոկում է իր գրածները, իսկ մենք իրեն հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնին: Երկրորդը՝ լավ հիշեք, ՀՀ-ում կա մի բան, որը պետք է շտապ ազատ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031